Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչեւ վերջին օրերի ցրտահարությունն է արձանագրվել մրգերի գների բարձրացում. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 03,2014 12:34

Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը գնաճի ձեւավորման գործում, ցրտահարությունները զգալիորեն մեծացրել են գնաճային ճնշումները։ Դա արդեն նկատվում է հատկապես բանջարեղենի շուկայում։ Մթերքների դեպքում այն ավելի առարկայական կարտահայտվի մայիս-հունիս ամիսներին։

Մինչ այդ, վիճծառայությունն արձանագրել է, որ մարտին գնաճը գտնվել է թույլատրելի տատանումների միջինից նույնիսկ ցածր մակարդակի վրա։ Եթե հունվարին այն հաստատվեց նախատեսված թիրախային ցուցանիշի վերին սահմանին՝ կազմելով 5,5 տոկոս, ապա փետրվարին սկսեց լողալ դրանից նույնիսկ ներքեւ՝ 4,6 տոկոսի շրջանակներում։ Արդեն մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվեց սպառողական ապրանքների գների ընդամենը 3,8 տոկոսանոց աճ։ Պարենային ապրանքների թանկացումը կազմեց ընդամենը 1,7 տոկոս։

Շատ ավելի բարձր գնաճային դրսեւորումներ են դիտարկվել ոգելից խմիչքների եւ ծխախոտի շուկայում։ Գների բարձրացումը մոտենում է 8 տոկոսին։

Ի տարբերություն պարենային եւ ոչ պարենային ապրանքների, 12-ամսյա գնաճը բավականաչափ բարձր դիրքում է հաստատվել ծառայությունների ոլորտում (հասնում է 8,6 տոկոսի)։

Մարտին պարենային ապրանքների շուկաներում զգալ են տվել սեզոնային դրսեւորումները, որոնց հետեւանքով բանջարեղենի որոշ տեսակների գները նվազել են։ Վիճծառայությունն արձանագրել է կանաչեղենի, սոխի, կարտոֆիլի գնանկում։ Թեեւ այնպես չէ, որ այս շուկայում թանկացումներ չեն արձանագրվել։ Մասնավորապես թանկացել են կաղամբը, սունկը, վարունգը եւ այլն։ Առաջիկայում գների բարձրացման միտումը, ըստ էության, կխորանա ջերմոցային մթերքների շուկաներում։

Նույնիսկ մինչեւ վերջին օրերի ցրտահարությունը, արձանագրվել է մրգերի գների բարձրացում (մարտին թանկացել են գրեթե 1,5 տոկոսով)։ Ավելացել է խնձորի, տանձի, արքայանարնջի, նռան, մանդարինի գինը։

Թանկացել են նաեւ գյուղատնտեսական այլ արտադրատեսակներ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր գնաճն արձանագրվել է կաթնամթերքի շուկայում։ Գները 10 տոկոսով բարձրացել են։ Դա շարունակվել է նաեւ անցած ամսվա ընթացքում՝ պայմանավորված պանրի որոշ տեսակների գնաճով, ինչը ոլորտում գործող ընկերությունները փորձում են բացատրել կաթի թանկացմամբ։

Շարունակել է պահպանվել ծխախոտի գնաճը, որը նկատվում է դեռեւս տարեսկզբից։ Մասնավորապես փետրվարին սիգարետների գները բարձրացան 1,8 տոկոսով։ Մարտին գրանցվել է եւս 1,3 տոկոսանոց թանկացում։ Մի բան, որ վիճծառայությունը պայմանավորում է գերազանցապես ներմուծվող ծխախոտների գների բարձրացմամբ։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930