Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը Կարեն Անդրեասյանին «երիտասարդիկ» է համարում (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 12:03

«Մեկը, ով 640 հազար դրամ աշխատավարձ է ստանում նվազագույնը, չհաշված բազմաթիվ այլ հարցեր`ավտոսպասարկում եւ այլն, այդ մարդը համարձակվում է ցավ հայտնել, որ որպես նախագահի թեկնածու ահաբեկչության ենթարկված մարդուն պետությունն օգնել է ինչ-որ չափով»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում իր վրդովմունքն արտահայտեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը`անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2014 թվականի տարեկան զեկույցին:

ՄԻՊ-ի զեկույցը Հայրիկյանն անպարկեշտ է համարում. «Հայրիկյանը բնական է պիտի մեռներ: Ամբողջ կյանքը սրա նմանների համար, Հայաստանի անկախության ու ազատության համար բանտերում անցկացներ, հետո գար անվճար աշխատեր ՄԻՊ-ի պաշտոնում, իսկ ինքն աշխատի բարձր աշխատավարձով: Հայրիկյանն ունենար չորս հոգանոց աշխատակազմ եւ ավելի արդյունավետ գործեր, քան իրենք են գործում, որովհետեւ այն ժամանակ բանակն ու բանտերը սարսափում էին այդ փոքր հանձնաժողովից: Էլ չեմ խոսում նրա մասին, որ Հայրիկյանը նաեւ ազատամարտիկ է, ոչ միայն ազատամարտիկ, այլ ամենավտանգավոր շրջանի պարետն էր`նշանակված լինելով երկու ամիս, չորս տարի է ծառայել…»:

Հայրիկյանին զարմացնում է, որ Կարեն Անդրեասյանն իր հիմնական բան ու գործը`ՀՀ քաղաքացիներին իշխանության ոտնձգություններից պաշտպանելը, թողած, այդ թվում նաեւ Հայրիկյանին պաշտպանելու իրական ահաբեկչությանը հետեւած քարոզչական ալիքից, հաստատում է այն պնդումները, որ իբր Հայրիկյանն այդ ամենն արեց պետությունից փող պոկելու համար: «Այդ երիտասարդիկը այսօր այդ բոլոր ստորությունները շարունակում է»,- ասաց Հայրիկյանն՝ ամոթանք տալով Կարեն Անդրեասյանին ու հավելելով, թե շատ բաներ գիտի, որոնց մասին չի խոսում. «Միայն մի փաստ բերեմ. ԵՄ-ն 700 հազար եվրոյի օգնություն հատկացրեց ՄԻՊ-ի հանձնաժողովին: Մարզերում ձեւականորեն մի քանի գրասենյակներ բացվեցին ու փակվեցին: Գնվեցին վեց ավտոմեքենաներ, չորսն ունենալու դեպքում: Իմ հանձնաժողովում միայն մեկ ավտոմեքենա կար, բայց մենք հասցնում էինք բոլոր վտանգավոր գոտիներում լինել: Ավտոմեքենաների համարներով կարող եմ ասել, թե որ ինքնաշարժն ինչ նպատակի է ծառայում: Այսինքն, այդ մարդը չի համապատասխանում մարդու իրավունքներին սատարելու իր առաքելությանն, այլ զբաղված է իր պաշտոնն իրեն ծառայեցնելու ոչ պատվաբեր գործով»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930