Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն ջան, եթե այսպես շարունակվի՝ կարող ես դառնալ Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 03,2014 12:00

Երեւանի քաղաքապետարանն արժանի հակահարված է հասցրել Մարդու իրավունքների պաշտպանին՝ 2013թ. տարեկան զեկույցում քաղաքապետարանի գործունեությունը քննադատելու համար, եւ պարզաբանել, որ զեկույցում «անտեսվել է կատարված աշխատանքը», օրենքները յուրովի են մեկնաբանվել եւ այլն:

«ՉԻ» – Մեծ հաշվով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրավացի է։ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանն է, Տարոնը մարդ է, հետեւաբար՝ Կարեն Անդրեասյանը պարտավոր էր պաշտպանել Տարոնի իրավունքները։ Բայց նա, չգիտես ինչու, ինչ-որ ապօրինի կառույցների մասին է խոսել, մի քանի անգամ ասֆալտապատված փողոցների փաստն է արձանագրել, եւ այդպես շարունակ։

Մի խոսքով՝ փորձել է ավելի հնչեղ դարձնել զեկույցը եւ դա արել է տնտեսագիտության թեկնածու Տարոն Մարգարյանի հաշվին։ Կարեն ջան, սիրո՛ւն չի։ Եթե այսպես շարունակվի՝ կարող ես դառնալ Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930