Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը խոստացավ օգնել ցրտահարությունից տուժած գյուղացիներին

Ապրիլ 03,2014 11:58

Քիչ առաջ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ օրերս ցրտահարությունից եւ կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին: Վարչապետն ասաց, որ եղանակային պայմանների պատճառով գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ են կրել, 2-3 օրում կամփոփվեն վնասի ծավալները: Վարչապետի խոսքերով՝ մոտ 11.500 հեկտարի վրա արձանագրվել են վնասներ. «Մարզպետներն ու գյուղնախարարությունը փորձում են ճշտել վնասի չափերը: Մենք օգնելու ենք վնաս կրած բոլոր գյուղացիներին, պարարտանյութ, սերմացու կտրամադրենք, որպեսզի այս տարին նրանք կորցրած չլինեն»:

Տիգրան Սարգսյանը դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ ասելով, որ գյուղացիները նաեւ վարկային խնդիրներ ունեն: Ջավադյանի խոսքերով՝ ներկայումս ուսումնասիրվում է այդ խնդիրը եւ աշխատանքներ են տարվում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ. «Խոսքը մոտ 65 մլրդ դրամի մասին է»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ պետբյուջեն կաջակցի գյուղացիներին, որպեսզի ապահովվեն գարնանացանն ու աշնանացանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930