Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Նենց որ, կենսաթոշակային կուտակային օրենքը ուժի մեջ է»

Ապրիլ 03,2014 11:45

«Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքը ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը». կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը:

Վարչապետի խոսքերով՝ Սահմանադրական դատարանը որոշեց, որ կենսաթոշակային համակարգի օրենքի որոշ դրույթներ հակասում են սահմանադրությանը եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ԱԺ-ին եւ կառավարությանը՝ շտկելու հոդվածները: «Այսօր ես աշխատանքային խումբ եմ ձեւավորելու: Սա նշանակում է՝ ձեզ հետ միասին աշխատելու ենք, հաշվի ենք առնելու բոլոր դրույթները եւ ներկայացնելու ենք ԱԺ: Սա բացառիկ հնարավորություն է քաղաքացիական հասարակությանը՝ միանալ օրենքի մշակմանը»:

Վարչապետը եւս մեկ անգամ դիմեց ակտիվիստներին ու քաղաքացիական հասարակությանը՝ գնալ վարչապետի հետ երկխոսության: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ «Դիմում եմ ակտիվիստներին եւ քաղաքացիական հասարակությանը, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել խնդիրը, հրավիրում եմ երկխոսության՝ աշխատել ավելի լավ օրենսդրության համար: Նենց որ, մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ»:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ այսօր ձեւավորվող աշխատանքային խմբում ներգրավված կլինեն արդարադատության նախարարությունը, Կենտրոնական բանկը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Վարչապետը դիմեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ պարզաբանելու ՍԴ որոշումը: Հրայր Թովմասյանն էլ հաստատեց, որ օրենքը ուժի մեջ մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. naira says:

    Այս ոհմակը կամ հասկանալու հետ խնդիրներ ունի, կամ էլ մի ամբողջ ազգի ծաղրի է ենթարկում: Իսկ այս վարչապետն էլ նամուսը դրել է մի կողմ ու դեռ բերանն է բացել: Զզվելի է կարդալ նույնիսկ սրանց մասին հոդվածները, բայց ինչ արած, դեռ այս երկրում ենք բնակվում ու սրանց անհեթեթ օրենքներին ենթարկվում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930