Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ադամյանը՝ Մհեր Մկրտչյանի մասին. «Ժողովուրդ»

Ապրիլ 03,2014 11:19

Հատված ոեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հարցազրույցից:

Օրերս տեղեկացանք, որ այս տարի Մհեր Մկրտչյանի մասին չհրապարակված լուսանկարներ եւ պատմություններ կհրապարակվեն, լույս կտեսնի երեք գիրք, կնկարահանվի երկու ֆիլմ։ Դուք դերասանի հետ խաղացել եք «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում։ Ինչպիսին էր Ձեզ համար Մհեր Մկրտչյանը։

– Մհերն ինձ համար, նախ՝ երանելի մի հատվածում գտնվող մարդ է, ում մանկուց իմացել եմ «01 –99»-ից սկսած՝ մինչեւ «Նահապետ»-ը եւ հենց «Կտոր մը երկինք»-ը, եւ տեսել եմ նրա կատարած բոլոր աշխատանքները։ Նա ինձ համար աստվածատուրիկ որակի արտիստ էր։ Դերասան բառը տանել չէր կարողանում եւ ինձ էլ դա սովորեցրեց։

Ես մեծ վարպետից շատ շնորհակալ եմ, որ իր կյանքի մի փուլում ինձ թույլ տվեց ընկերություն անել իր հետ։ Դա իսկապես թույլտվությամբ պետք է լիներ, եւ նրա հանդեպ մեծ ակնածանքը պահպանելով, այնուամենայնիվ, ես բախտ ունեցա շփվել նրա հետ, լինել նրա մտերիմ զրույցների դաշտում։ Ի

հարկե, հազար ափսոս, որ շուտ գնաց (եւ ոչ միայն ինքը), բայց մեծերի կորուստը պետք չէ ողբերգականորեն ընդունել. «Վայ, մեր մեծերը գնացին, այլեւս չեն լինելու»։ Ոչ, ժողովրդի արգանդը չի չորանում, ժողովուրդն անդադար ծնում է։ Ուրիշ բան, որ դու այնքան անուշադիր ես քո ժողովրդի հանդեպ, որ նոր Մհեր Մկրտչյանին, նոր Հրանտ Մաթեւոսյանին չես տեսնում։ Չես տեսնում նոր Շեքսպիրին, Չապլինին, տեսնում ես միայն այն, ինչ ինքդ ես ցանկանում տեսնել։ Սա վնասակար է, որովհետեւ կկարդաս Պլատոն, չես հասկանա՝ ինչի մասին է գրել, չես հասկանա Սթայնբեքին ու շատերին:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930