«ՍԴ որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ ուժի մեջ է եւ գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Իմ համոզմամբ, գործատուները պետք է կատարեն այդ օրենքով սահմանված պարտադիր վճարումները»,- այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Բոլորովին հակադիր կարծիքի է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով Սահմանադրական դատարանում ներկայացնում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ին դիմում ներկայացրած ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորներին։ «Գործատուները չեն կարող առանց աշխատողների համաձայնության նրանցից պահել պարտադիր մասհանումները, քանի որ ՍԴ-ն այդ պարտադիր բաղադրիչը ճանաչել է հակասահմանադրական»,- պնդեց Զեյնալյանը։
Իսկ հարցին, թե արդյո՞ք այն հանգամանքը, որ ՍԴ-ն իր որոշումը ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 30-ը, չի նշանակում, որ մինչ այդ գործատուները պարտավոր են պահել այդ գումարները, Զեյնալյանը ասաց. «Ոչ, որովհետեւ դա առնչվում է սեփականության տնօրինման իրավունքին»։
Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում կա օրենսդրական անկատարության խնդիր։ Ըստ փաստաբանի, եթե գործատուները չկատարեն պարտադիր վճարները եւ դրա համար տույժի ենթարկվեն համապատասխան գերատեսչության կողմից, ապա գործատուները կարող են այդ տույժը վիճարկել դատարանում, քանի որ պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասահմանադրական։
Կարդացեք նաև
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում