Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանն էլ կմիանա «հրաշալի քառյակին». «Ժողովուրդ»

Ապրիլ 03,2014 11:11

Հատված «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից:

Պարոն Իսագուլյան, ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը որոշել են ապրիլի 28-30-ին անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը ու դրան զուգահեռ Ազատության հրապարակում հանրահավաքներ կազմակերպել։ Դուք միանալո՞ւ եք այդ հավաքներին։

– Միանշանակ եւ միարժեք՝ այո։ Մենք այն մասով, որը չի առնչվում Ազգային ժողովի աշխատանքներին, այլ լինելու է աշխատանք հասարակության հետ, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հետ, ունենալու ենք մեր ակտիվ մասնակցությունը։ Ընդ որում` այս մասին մենք պաշտոնապես հայտարարել ենք ԲՀԿ 7-րդ համագումարից անմիջապես հետո, երբ պարոն Ծառուկյանը համագումարում հնչեցրած իր ելույթում կոչ արեց քաղաքական, հասարակական ուժերին, անհատ գործիչներին համախմբվել եւ միասնաբար լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները։

Ողջունելի է այն հանգամանքը, որ ձեւավորվեց ԱԺ-ում ընդգրկված 4 ոչ իշխանական ուժերի ֆորմատը, որն ապրիլի 28-ին ԱԺ-ում քննության առարկա է դարձնելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Կառավարություն, որի մասին ճիշտ չէ ասել, թե սպառել է իրեն։ Այս կառավարությունը սպառված էր ի սկզբանե, եւ իր գործունեության՝ արդեն 7 տարիների ընթացքում, բացի երկրի առաջ նորանոր խնդիրներ ստեղծելուց, որեւէ դրական գործ չի կատարել։ Եվ կարծում եմ, նրանց հարցը չի ավարտվելու միայն նրանց հրաժարականով։

Արդյոք Ազատության հրապարակում անցկացվելիք շուրջօրյա հանրահավաքները օգնելո՞ւ են, որպեսզի ՀՀում տիրող իրավիճակին լուծում տրվի։ Ճի՞շտ եք համարում 4 ուժերի այս գործելաոճը։

– Հայաստանում այսօր անհնար է որեւէ հարցի լուծում առանց հասարակական ակտիվ ու մասսայական աջակցության։ Իսկ այն հանգամանքը, որ հասարակության մոտ առկա է անասելի դժգոհություն գործող իշխանություններից եւ այն կարող է ինչ-որ պահից սկսած դրսեւորվել զանգվածային հուզումների տեսքով եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքներով հղի անկառավարելի գործողությունների, անհերքելի փաստ է։ Ուստի անչափ կարեւոր է, որ պետության ու ժողովրդի շահերից ելնելով՝ քաղաքական ուժերն իրենք են նախաձեռնում այդ գործընթացները, որի պարագայում երկիրը զերծ կմնա անցանկալի զարգացումներից ու ցնցումներից։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930