Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կան դրական պահեր

Ապրիլ 03,2014 13:20

Սահմանադրական դատարանը Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է, իմ կարծիքով, երեք կարեւոր փաստ. ա/ օրենքը խախտում է սեփականության անձեռնմխելիության իրավունքը` իմ աշխատավարձը (հարկերը վճարելուց հետո) իմ սեփականությունն է, ոչ ոք իրավունք չունի, իմ կամքին հակառակ, դրա մի մասն ինձնից խլելու, բ/ օրենքում շատ բաներ թողնվել են կառավարության ու Կենտրոնական բանկի հայեցողությանը, ինչը, հավանական է, կբերի կամայականությունների եւ չարաշահումների, գ/ կան ոչ հստակ իրավական ձեւակերպումներ, որոնք դարձյալ ճանապարհ են բացում զանազան խարդախությունների համար: (Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյոք բ/ եւ գ/ թերությունները գոյություն չունե՞ն բազմաթիվ այլ օրենքներում):

Այսքանով դրականն ավարտվում է, եւ սկսվում են քաղաքական խարդավանքները, հիմնավոր եւ անհիմն կասկածները, ենթադրությունները: Ես, օրինակ, ենթադրում եմ հետեւյալը. քանի որ կառավարությանն այս փողերը, ինչպես ասում են, «վիզ պետք են» (նաեւ միջազգային կազմակերպությունից վարկ ստանալու համար), այս ամիսներին օրենքը կփոխվի այնպես, որ «կուտակայինի» անունը կդնեն «հարկ»՝ ըստ էության, ավելացնելով հարկային բեռը թե՛ սեփականատերերի, թե՛ աշխատողների վրա, եւ այդպիսով նաեւ սեպտեմբերի 30-ից հետո այդ գումարները, միեւնույն է, տանելու են: Գուցե ոչ միայն 74 թվականից հետո ծնվածներից, այլեւ բոլորիցս:

Կուտակային կենսաթոշակն ինքնին, ինձ թվում է, լավ գաղափար է՝ պարզապես հասարակությունը պետք է այն մարսի, հասկանա օգուտները: Երբ իսկապես շոշափելի երաշիքներ ստեղծվեն ռիսկերն ապահովագրելու համար, ինչպես նաեւ խստացվեն կառավարող հիմնադրամներին ներկայացվող պահանջները (ինչի մասին նույնպես կա ՍԴ որոշման մեջ), ես, օրինակ, մտադիր եմ դիմել կամավոր կուտակայինի: Մանավանդ, որ ես իմ հետագա մինչթոշակային 9 տարվա կյանքը կարող եմ պատկերացնել, ի տարբերություն, օրինակ, 20 տարեկանի, որը դժվար թե կարողանա պլանավորել իր հետագա 43 տարվա կյանքը:

Բոլոր դեպքերում կուտակայինը Հայաստանում պետք է լինի կամավոր՝ լուրջ քարոզչական աշխատանքով, երաշխիքներով եւ գործատուների շահագրգռվածությամբ: Բայց ես խիստ կասկածներ ունեմ, որ կառավարությանն այս պահին պետք են կենսաթոշակային բարեփոխումները: Ավելի տրամաբանական է ենթադրել, որ կառավարությանը շտապ փող է պետք՝ աշխատավարձերը բարձրացնելու եւ ներկայիս կենսաթոշակները վճարելու համար:

Բայց վերջում նորից անդրադառնանք դրականին: Այն, որ Սահմանադրական դատարանը որոշեց «չվավերացնել» կառավարության նախագիծը եւ, թերեւս ելնելով քաղաքական իրավիճակից, արեց մի շարք ճիշտ արձանագրումներ՝ արդեն իսկ որոշակի նվաճում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == ես, օրինակ, մտադիր եմ դիմել կամավոր կուտակայինի: ==
    – Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են…

  2. Կարո Մելիքյան says:

    Ամեն մի հանճարեղ բան՝ լինի դա միտք,գաղափար,հայտնագործություն , լինում է շատ պարզ, հասկանալի , կոնկրետ։ Եկեք համաձայնվեք,որ ՍԴ-ի որոշումները շատ ու շատ հեռու էն հանճարեղությունից։

  3. MARD says:

    Ես դէմ էմ ընդհանրապես կուտակայինի դա լինի կամավոր ու ոչ կամավոր , դա լինի Հայաստանում ու Ճապոնիայում.

    Եվ չեմ ցանկանում համոզել ուրիշներին հետեվել իմ ընտրությանը. Ամեն մարդ թող որոշի ինքն իր համար , ըստ իր ֆինանսական պայմանների.

    Ուրիշ հարց եթե կաոավարությանը սոցիալական ֆոնդ է պետք ապա թող մտցնեն սոցիալական ժամանակավոր պարտադիր հարկ մի քանի տարով մինչեվ վիճակը լավանա.

  4. Արտակ Կոշեցյան says:

    Ես 1-ին անգամ մեքենայի ապահովագրության խնդրին առըչվել եմ 2001թ.-ին Հունաստանում, երբ դարձա վթարի պատճառ /ի դեպ վերջին անգամ/, դա էր պաճառը, որ ես Հայաստանում այն եզակիներից էի, որ կողմ էի ԱՊՊԱ-ին: Պարտադիր սոցվճարը հիանալի գաղափար է, որը ի դեպ ՀՀԿ-ական Հ. Հակոբյանը չի մոգոնել, բայց դա նման է արագաչափերի և տեսախցիկների տեղադրմանը: Այդ սարքերը տեղադրվել են ոչ թե երթևեկության անվտանգություն ապահովելու, այլ փող աշխատելու համար /կարող եմ հիմնավորել հազար օրինակով/: Պարտադիր սոցվճարը ներդրվում է ոչ թե “ապահով ծերություն” ապահովելու համար, այլ որովհետև կառավարությանը վիզ փող է պետք, հո ատկատները չեն կրճատելու /կհիմնավորեմ միլիոն օրինակով/: Բնակչության մոտ Նախագահից սկսած, “ժէկ”-ի պետից վերջացրած վստահության ոչ թե պակաս կա, այլ ընդհանրապես վստահություն չկա:
    Սահմանադրական էր այս օրենքը, թե ոչ. էական չէ /Հայաստանում/, էականը վստահության դեֆիցիտն է, ավելի ճիշտ բացակայությունը:
    Իսկ որպես ֆինանսիստ ասեմ, պարտադիր սոցվճար /ոչ կուտակային/ կար և ՍՍՀՄ-ում և ՀՀ-ում, և մեր բարեկամ 10 երկրներում և ոչ բարեկամ մնացած շուրջ 200 երկրներում: Կառավարությունը վաղը այդ օրենքից կհանի “պարտադիր” և “կուտակային” բառերը, կբարձրացնի եկանտից գանձվող սոցվճարի դրույքաչափը /բոլորի համար/, ու գնացեք ձեր փողերը կիպրոսներում ու բահամներում փնտրեք:

  5. sergik says:

    նոր կառավարության գերխնդիրը պետք է լինի ժողովրդի վստահության ձեռք բերումը, ինչին հասնելը ներկայիս բարոյաքլված մարդկանց առկայության պայմաններում գրեթե անհնար է, կառավարությունը շաաաատ պիտի ջանա….կամքի ուժը չի բավարարել մինչև հիմա գոյություն ունեցող ոչ մի կառավարության , պետք է ազատվեն քրեա օլիգարխիկ համակարգից, որը նույնպես անհնար է, պոչը իրենց տակն է… այնպես որ թագավորը մեռավ կեցցե թագավորը….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930