Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Եթե բարիկադ է կառուցվում, ապա դրա համարժեք քայլը կա. «Հրապարակ»

Ապրիլ 03,2014 11:04

Հատված ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից:

Շատերի համար էր անսպասելի, որ ԲՀԿն ցնցումների եւ բարիկադների մասին հայտարարությամբ հանդես կգա, չե՞ք կարծում, որ վիճակն իսկապես անմխիթար է, ի վերջո, այս կուսակցության հետեւում 500 հազարից ավելի մարդ կա։

– Իսկ ո՞վ է այդ թիվն արձանագրել։

Իշխանությունը։

– Ընտրություննե՞րը, դրանից հետո նախագահական ընտրություններ եղան, եւ «Ժառանգությունը» 550 հազար ձայն ունեցավ։ Ի՞նչ եք կարծում՝ հիմա

«Ժառանգությունն» ունի՞ այդքան ձայն։

Ես չեմ կարող ասել։

– Ահա, այն դեպքում էլ մի կարողացեք ասել։ Վերջիվերջո, շատ քաղաքական ուժեր եւ անձինք մինչ օրս օգտվել են իշխանությունների հանդուրժողական եւ բարեկամական մոտեցումներից, որպեսզի մեր պետության մեջ լինի հանդուրժողական մթնոլորտ, ես ցավում եմ, որ ոչ բոլորն են դա գնահատում, եւ այդ բարեկամական մոտեցումները հաճախ ճիշտ չեն հասկացվել, եւ դրա համար եզրակացություններն են սխալ եղել։

Իշխանությունը գիտի, որ Հայաստանի բնակչության մոտ կա դժգոհություն, եւ գիտի դժգոհության չափը, իշխանությունը գիտի նաեւ, թե դժգոհ հատվածի որ մասն է իր դժգոհությունն արտահայտել բողոքի ձեւով, եւ գիտի, թե որքան մասն է պատրաստ գնալ բարիկադների եւ ծայրահեղությունների։ Բարիկադների եւ ծայրահեղ միջոցառումների մասին խոսողները երեւի թե լավ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում, որովհետեւ իրենք երբեք դա չեն տեսել, եւ իրենց շատ ռոմանտիկ իրավիճակ է թվում բարիկադ կառուցելն ու դրանց հետեւում կանգնելը, ծայրահեղ գործողությունների դիմելը։ Եթե որեւիցե քաղաքական ուժ պատրաստ է բարիկադ կառուցելու, դա նորություն չէ մեր պետության մեջ եւ ցանկացած պետության մեջ, եթե բարիկադ է կառուցվում, ապա դրա համարժեք քայլը կա։

Ի՞նչ պետք է անեք նորից

– Հենց բարիկադ կազմվի, իշխանությունը կասի, թե օրենքը, Սահմանադրությունը դրա մասին ինչ է ասում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930