Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը

Ապրիլ 03,2014 10:44

Վերջին օրերին առանձին հատվածներ հրապարակվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2013 թվականի Օմբուդսմենի Զեկույցից: Այսօր արդեն կարող ենք ամբողջությամբ հրապարակել Զեկույցը: Այն մեր պաշտոնական կայքում է :

Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետևաբար, առկա և սպասվող բոլոր հակադարձումներին մենք հընթացս և համարժեքորեն կարձագանքենք:

Անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները: Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունն ինչպես միշտ մատչելի կլինի նաև նրանց համար:

Լրագրողներին հետաքրքրող հարցերին էլ կպատասխանենք հաջորդ շաբաթ կայանալիք մեր մամլո ասուլիսի ընթացքում:

Կարեն Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930