Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեվարձի վերջնական գինը հայտարարելուն դեռ երկար ժամանակ կա. «Հրապարակ»

Ապրիլ 03,2014 10:31

Դեռ երկար ժամանակ կա, մինչ կորոշակիացվի տրանսպորտի ուղեվարձի սակագինը: Ապրիլի 4-ին պարզապես քննարկվելու է ամենաբարդ բաղադրիչը՝ ուղեւորահոսքի հաշվարկը, որը պատվիրվել էր միջազգային մասնագետներին: Իսկ մինչ այդ քաղաքապետարանի հանձնաժողովը  քննարկել եւ ավարտել էր մեկ շարժակազմի ծախսերի հատվածը՝ ամսվա կտրվածքով: Ուղեւորահոսքի ուսումնասիրությունները ներկայացնելուց հետո արդեն կլինեն ինքնարժեքը, արդյունավետ գինը եւ այլն, որից հետո պարզ կլինեն հետագա քայլերը: Այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանը, ով ընդգծեց. «Եթե ինչ-որ բան հրապարակվի, դա չի նշանակում, որ արդեն վերջնական որոշումն է, նախ կհրապարակվեն ուսումնասիրության արդյունքները, որից  հետո քայլեր ունենք անելու»:

Նշենք, որ հանձնաժողովի կազմած վերջնական իրավական ակտը դեռ պետք է հանրային քննարկման դրվի, ինչը նշանակում է, որ ուղեվարձի վերջնական գինը հայտարարելուն դեռ երկար ժամանակ կա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930