Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանի եփած ճաշը. «Ժամանակ»

Ապրիլ 03,2014 10:16

Դատելով Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին մի քանի ժամերի հասարակական արձագանքից, պետք է արձանագրել, որ առաջացել է մի կարևոր խնդիր, որպիսին, օրինակ, առաջացել էր նաև ՍԴ հունվարի 24-ի այսպես ասած՝ ժամանակավոր որոշումից հետո, և որպիսին երևի թե առաջանում է ՍԴ բոլոր որոշումներից հետո: Հասարակությունը փորձում է հասկանալ, թե ի վերջո ինչ որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը, ինչ են նշանակում որոշման ութ կետերը, հատկապես 7-րդ կետը, որը ուժի մեջ է թողնում օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը, այն դեպքում, երբ ըստ էության օրենքի առանցքային դրույթները ճանաչվում են հակասահմանադրական: Այսինքն, ըստ էության ավելի ու ավելի է ստեղծվում մի իրավիճակ, երբ հաջողության զգացումին փոխարինում է անորոշության զգացումը:

Եվ այստեղ պետք է արձանագրել մի կարևոր դետալ էլ: ՍԴ որոշումից հետո մի շարք գործիչներ, հիմնականում քաղաքական գործիչներ, սկսել են հայտարարել կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին, որ իբր քանի որ ռեֆորմը հակասահմանադրական է, կառավարությունը պետք է հրաժարական տա: Այսինքն, ըստ էության ակնհայտ է քաղաքացիական հաջողությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելու միտումը: Որ կառավարությունը պետք է հրաժարական տա, ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն ոչ թե այս ռեֆորմի հակասահմանադրականության, այլ առաջին հերթին տնտեսական ծայրաստիճան անարդյունավետ քաղաքականության համար: Այսինքն, կառավարության հրաժարականի հիմքերը շատ ավելի լայն ու խորն են և շատ ավելի շուտ են փորվել, հենց իր իսկ՝ կառավարության կողմից: Սակայն, ի՞նչ իմաստ ունի այսօր հրաժարական բղավել, առավել ևս եթե հրաժարական բղավողների մի ահագին մասը պատրաստվում է ապրիլի 28-ին բարձրացնել այդ հարցը խորհրդարանում և Ազատության հրապարակում: Հրաժարականներ բղավելու, այսինքն՝ քաղաքական կոնյունկտուրայից բխող գործողությունների փոխարեն, այսօր, դատելով հենց հասարակությանն ավելի ու ավելի պարուրող անորոշությունից, շատ ավելի կարևոր է հասարակության իրազեկումը՝ մասնագիտական և քաղաքական գնահատականներով հանրային կարծիքի և հետևաբար նաև ինքնավստահության, հասարակության՝ իր իսկ հաղթանակի հանդեպ վստահության ամրապնդումը, բյուրեղացումը:

Եղիազար Այնթապցի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930