Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը (նկարում) դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն: «Բադեն-Բադենի» հետ եզրափակիչ մրցամարտում «Բադ Քյոնինգշոֆ» ակումբի կազմում հանդես եկող հայ շախմատիստուհին իր թիմին բերել է հաղթական միավորը՝ պարտության մատնելով գրոսմայստեր Աննա Զատոնսկիխին:
Կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը Սանկտ-Պետերբուրգի առաջնությունում 7,5 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Մոսկվայի կանանց առաջնությունում կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան ինը հնարավորից վաստակել է 6,0 միավոր՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ accc.org.uk-ի