Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը շնորհավորում է ՀՀԿ-ականներին. «ՀՀԿ-ն եղել է, կա եւ կմնա մի մեծ կյանքի դպրոց»

Ապրիլ 02,2014 22:45

«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀԿ իմ բոլոր ընկերներին, առաջին հերթին իմ ավագ ընկերներին, այն մարդկանց, ովքեր եղել են ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ Ազգային միացյալ կուսակցության ակունքներում»,- այսպես այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց բոլոր հանրապետականներին՝ ՀՀԿ-ի հիմնադրման առիթով:

«1990-ի ապրիլի 2-ին Աշոտ Նավասարդյանը անկախության բանակի խորհրդի հրամանատարների հետ հռչակել է ՀՀԿ-ի ծնունդը: ՀՀԿ-ն անկախ Հայաստանի առաջին հռչակված կուսակցությունն է: Անկախ այսօրվա զգացմունքային գնահատականներից, ՀՀԿ-ն եղել եւ մնում է անկախ Հայաստանի ամենաամուր հիմնասյուներից մեկը: ՀՀԿ-ն Արցախյան հերոսամարտի ժամանակ եղել է իր ջոկատներով առաջին գծում,  խաղաղ շինարարության ժամանակ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քարը քարի վրա է դրել եւ ամրացրել է հայոց պետականությունը»,- ասաց պարոն Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ Հանրապետականը պատասխանատու է իր յուրաքանչյուր քայլի համար՝ իր թերությունններով, սխալներով եւ ձեռքբերումներով հանդերձ. «Չի սխալվում նա, ով գործ չի անում: Այո, մենք էլ ենք ունեցել սխալներ, մենք էլ ունենք թերություններ, բայց ձեռքբերումները եւ ծառայությունները հայրենիքի նկատմամբ շատ ավելի ծանրակշիռ են: Խոսքն ավագ իմ գործընկերների մասին է՝ Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Կարախանյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, բոլոր իմ ավագ գործընկերների մասին է, ովքեր քարը քարի վրա են դրել: ՀՀԿ-ն եղել է, կա եւ կմնա մի մեծ քաղաքական դպրոց՝ կյանքի դպրոց, որտեղ երիտասարդները գալիս են դրոշը բռնելուց, հասնում են մինչեւ պատասխանատու պաշտոններ եւ պատրաստ են նույն ձեւ ծառայել իրենց հայրենիքին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nvard says:

    Նախ` հայերենում ,,նույն ձև,, արտահայտություն չկա, պետք է ասել` ,,նույն կերպ,,….
    Երկրորդ ` հհկ ողբը երգելու փոխարեն գովքն եք երգում…
    Վերջապես` բոլորիս է հայտնի, որ հհկ-ում առաջ են գնում դրոշակ և փոչիկ բռնելով, այլ ոչ` ինտելեկտով…

  2. harut says:

    Timeo Tanaos etiamsi dona ferentes ( Վիրգիլիոսռ
    որ թարգմանի – ԸՆԾԱՅԱԲԵՐ ՅՈՅՆԷՆ ԻՍԿ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930