Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու:
Ինչպես հայտնում է «Հաքքին.ազ» լրատվականը, Թուրքիան և Ադրբեջանը նոր ռազմական համաձայնագիր են պատրաստում, որով կսահմանվի երկու երկրների պարտավորությունները այլ պետությունների կողմից սպառնալիքների դեպքում:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելն ապրիլի 1-ից գտնվում է Ադրբեջանում: Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը: Օզելը Ադրբեջանում կմնա մինչև ապրիլի 4-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ