Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպի անդրադարձը ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 02,2014 21:40

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից:

Լրագրողը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձևի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ բանաձևի դեմ քվեարկած երկրներից է եղել Հայաստանը:

Լրագրողը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի դեմ քվեարկած պետություններում որդեգրված է հակաամերիկյան արտաքին քաղաքականություն: «Կան նաև Հայաստանի նման պետություններ, որոնք պնդում են, թե Միացյալ Նահանգների դաշնակից են, սակայն, ըստ էության, չեն քվեարկում այն բանաձևի օգտին, որին սատարում է Միացյալ Նահանգները: Արդյո՞ք կանխատեսում եք Հայաստանի նման պետությունների նկատմամբ արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն», – ասել է լրագրողը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակն ասել է, թե տեղյակ չէ նման լուրերի մասին:

Մարի Հարֆը միաժամանակ նշել է, որ, Միացյալ Նահանգների կարծիքով, կարևոր էր, որ Ռուսաստանին հստակ դատապարտող բանաձևի օգտին քվեարկել է 100 երկիր:

Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի Քեսաբ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆի համաձայն, Քեսաբի սիրիահայ բնակիչները դարձել են «ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումների թիրախ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակի համաձայն, Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն են առաջացնում Սիրիայում գործող ինչպես «Իրաքի և Լեևանտի իսլամական պետություն», այնպես էլ «ալ-Նուսրա» խմբավորումները:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930