Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը պաշտոնի դրեց ՀՀԿ-ական պատգամավորի եղբորը

Ապրիլ 02,2014 21:11

Aravot.am-ի տեղեկություններով, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը  օրերս պաշտոնի է նշանակել  Շիրակի մարզի նախկին փոխոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը`Հարություն Ավետիսյանին: Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան կադրերի ռեզերվ էր ուղարկել դեռևս անցած տարվա հունիսից` մինչև օրս  ոստիկանական համակարգում ոչ մի աշխատանք  չառաջարկելով:

Փոխարենը ՊԵԿ նախագահն  է պատգամավորի եղբորը  նշանակել  բավական պատասխանատու, հեղինակավոր և  միաժամանակ խիստ եկամտաբեր  պաշտոնի: Նա նշանակվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մաքսային ծառայության ղեկավար:

Նշենք, որ Շիրակ օդանավակայանի մաքսայինի  պետին էլ` Արմեն Հայրապետյանին ոչ թե ազատել են աշխատանքից, այլ նրա  պաշտոնը  ցածրացրել են` նրան դարձնելով տեղակալ Սուքիաս Ավետիսյանի եղբորը: Հետաքրքիրն այն է, որ օդանավակայանի մաքսայինի`  արդեն տեղակալ դարձած պետը, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանի բարեկամն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. KARINE says:

    Նունե ջան դուք նոռմալ լրագրողների դասին եք պատկանում պատվեր միկ կատարեք Արմենը պետ չի էլ եղել

  2. Հարություն says:

    էս ինչ արտահայտություն է՝ պաշտոնի է նշանակել?սա լրագրողի խոսք է?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930