Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում Ռուսաստանն ունի բավարար ուժեր՝ այս երկիր ներխուժում կատարելու համար, որոնք ունակ են 3-ից 5 օրվա ընթացքում կատարել իրենց առջև դրված նպատակները:
Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, որը, «չափազանց անհանգստացնող» որակելով Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը, տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն գրանցել է Ռուսաստանի զինված ուժերի ընդամենը փոքր մասը հետ քաշելու մասին վկայող տեղեկություններ, սակայն չի հայտնաբերել այս զորամիավորումները զորանոցներ ուղարկելու որևէ նշան:
Ուկրաինայի սահմանների մոտակայքում, ըստ գեներալ Բրիդլավի, կենտրոնացվել են 40 հազար զինծառայող ներառող Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ, որոնք, ըստ գեներալի, «ունեն մարտական բարձր պատրաստվածություն»:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում