Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական զորք է խնդրել Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանելու համար, այդ մասին նա ասել է «ԷՆ ՏԵ ՎԵ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Ես դա պատահական չեմ արել, քանի որ ես էլ էի դարձել ավազակախմբերի հարձակման թիրախը», – ասել է նա՝ հիշեցնելով, որ կրակել են իր մեքենաների շարասյան վրա և վիրավորել իր ենթակային:
Յանուկովիչը Ուկրաինայից Ղրիմի բաժանումը «ողբերգություն» է որակել, և հայտնել, որ մտադիր է պայքարել թերակղզին հետ վերադարձնելու համար:
Անդրադառնալով Կիևի ցույցերի զոհերին՝ նա պնդել է, որ կրակելու հրաման ինքը չի տվել. «Իմ սկզբունքն է՝ ոչ մի իշխանություն արժանի չէ արյան գեթ մեկ կաթիլի», – վստահեցրել է Յանուկովիչը՝ Մայդանի սպանությունների մեջ մեղադրելով ցույցերին մասնակցող ծայրահեղականներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ