Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնվելով տարբեր գերտերությունների շահերի կենտրոնում` Քեսաբը մենակ է մնացել աշխարհի դեմ».Կարեն Պետրոսյան. (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 20:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն ու ընդհանրական աղոթք`  նվիրված քեսաբահայությանը:Կազմակերպիչներից մեկը` «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու   երիտասարդաց միության պատասխանատու Կարեն Պետրոսյանը,  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ձայնը բարձրացնելով առ Աստված ակնկալում են, որ խաղաղություն հաստատվի Քեսաբում ու  չկրկնվի ցեղասպանությունը: Ըստ նրա, դիվանագիտական քայլերից, զատ իրենք հույսը դնում են Աստծո վրա:

Մեր այն հարցին, թե 21-րդ դարում էլ պրծում չունե՞նք թուրքերից, Կարեն Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Ինչքան մենք հասկանում ենք, թուրքը մնում է թուրք, և թուրքը ոչ թե ազգություն է, այլ կատեգորիա է: Այսինքն` ցեղասպանություն կազմակերպող ցանկացած ազգի կարելի է թուրք անվանել: Եվ իզուր չէ, որ մեր լեզվամտածողության մեջ  բոլոր արատավոր բաներն ասում ենք` հո դու թուրք չե՞ս: Այսինքն` այդ արտահայտությունը չի վերաբերում բուն ազգության, այլ մարդու տիպին, տեսակին և էսօր շատ անհասկանալի է աշխարհի արձագանքը Քեսաբում տեղի ունեցած դեպքերին: Կարծես թե լռության է մատնում: Քեսաբը լռության մեջ է և շատ քիչ ձայն է բարձրացվում. հայտնվելով  տարբեր գերտերությունների շահերի կենտրոնում` քեսաբցիները ոնց, որ  մենակ են մնացել աշխարհի դեմ, այսինքն` բռնությունների դեմ և բնականաբար  թե մեր գերատեսչական կառույցները` արտաքին գործերի նախարարությունը և այլն,  և թե նաև մյուս բոլոր համակարգերը` հասարակություն  և այլն, պետք է  ամբողջությամբ կարողանան համատեղ ջանքերով հարցը ներկայացնել  միջազգային հանրությանը և փորձեն գտնել լուծումներ: Որովհետև, եթե որևէ մեկ եվրոպամետ կամ ուրիշ գրանտային ծրագիր է լինում, մեր ազգայնականները բղավում, բղավում են, և բղավում են, բայց արի ու տես, որ նման հարցերում, որն շատ ավելի ազգայնական ու ազգային հարց է, շատ-շատերը դժբախտաբար լռում են»:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930