Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Պահումներ չկատարողները պատասխանատվության կենթարկվեն. 168.am

Ապրիլ 02,2014 20:04

Թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է պահումներ կատարել: Նա նշեց, թե պատասխանատվության կենթարկվեն պահումներ չկատարողները, որովհետև օրենքը գործում է:

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվեն այն քաղաքացիները, ովքեր ֆոնդ չեն ընտրել, և այս ընթացքում պահումներ չեն իրականացրել, արդյոք նրանք պետք է վճարե՞ն այս ընթացքում չվճարած գումարները, նա այսպես պատասխանեց. «Որպեսզի ձեր հարցին հստակ պատասխանեմ, պիտի ավելի խորը վերլուծություն անեմ, բայց հավանաբար, այո, բայց մի ընդունեք իմ ասածը որպես բացարձակ ճշմարտություն»:

Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930