Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվել տուժողների հետ առերեսումից

Ապրիլ 02,2014 19:55

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատախազ Պապիկյանն այսօր հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանը նախաքննության հինգ ամիսների ընթացքում չի ցանկացել առերես հարցաքննվել գործով ներգրավված վկաների հետ:

Դատախազը վստահեցրեց, որ նախաքննության ընթացքում քննիչը առաջարկել է վկաների եւ Վոլոդյա Ավետիսյանի առերեսում կազմակերպել, բայց Ավետիսյանը հրաժարվել է առերեսումից, իսկ  փետրվարին 12-ին էլ գրավոր է արձանագրել իր հրաժարվելու մասին. «Գրել է, որ հրաժարվում է հետագայում առերես հարցաքննվել բոլոր անձանց հետ եւ հրաժարվում է որեւէ ցուցմունք տալ կամ մասնակցել քննչական գործողություններին: Այս արձանագրությունը հաստատվել է մեղադրյալ Ավետիսյանի եւ նրա փաստաբան Արա Զաքարյանի կողմից»:

Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը պարզաբանեց՝ ինչու են հրաժարվել առերես հարցաքննությունից. «Որոշումն այն էր, որ ոչ մի բան չենք ասելու, ոչ մի գործողության չենք մասնակցելու: Հետագայում դա մեր իրավունքն է, մեր դիրքորոշումը փոխել ենք եւ պահանջել, որ կատարվեին առերեսումներ, ինչի պարագայում քննիչը պարտավոր էր իրականացնել առերեսումը, իսկ քննիչը, երբ մերժեց դատախազն էր պարտավոր ցուցում տալ քննիչին, որ այդ գործողությունները կատարվեին: Մերժեցին այն հիմքով, թե դու ժամանակին ասել ես, որ չեմ ցանկանում ոչ մի գործողության մասնակցել, դրա համար էլ չեմ անում առերեսում»:

Նա ասաց, որ այս գործը, ըստ օրենքի, չէր կարող քննվել ՊՆ քննչական մարմնում եւ այն պետք է ուղարկվեր ՀՀ ոստիկանություն.« Քանի որ խարդախության հետ գործերը ոստիկանության քննչականի ենթակայության տակ են գտնվում, բայց ՊՆ-ն  պահել է իր վարույթում, այս հարցի վերաբերյալ  մեր բոլոր բողոքները անտեսվել են, ըստ էության, ՊՆ-ն  ուղղակիորեն շահագրգռված է եղել, որ այս գործը գտնվի իրենց հսկողության տակ: Եթե այլ մարմնում քննվեր գործը, հնարավոր է կանխվեր միակողմանի քննությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930