Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաշալի քառյակի առաջնորդները կհանդիպեն

Ապրիլ 02,2014 19:35

Ապրիլի 28-30-ը խորհրդարանական չորս ուժերի կողմից նախատեսված հանրահավաքներում ամենայն հավանականությամբ ելույթ կունենան կուսակցությունների առաջնորդները: Այսօր այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը` քառյակի հերթական հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ երեկ, հերթական քննարկումից հետո, քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին կառավարության հրաժարականի պահանջի խորհրդարանական գործընթացին զուգահեռ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին: Կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ շուրջօրյա հանրահավաքների գրաֆիկը կհրապարակվի ավելի ուշ:

ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հերթական հանդիպման ժամանակ այսօր քննարկվել են նաեւ կուսակցությունների առաջնորդների հանդիպման մանրամասները: «Այս պահին հանդիպման համար որեւէ խնդիր չկա, որեւէ մեկը չի հրաժարվում, օրվա նպատակահարմարությունն ենք քննարկում»,- ասաց Ստեփան Մարգարյանը: Հանդիպումը կլինի՞ մինչ շուրջօրյա հանրահավաքը`դեռ պարզ չէ: Հանդիպմանը վերաբերվող բոլոր հարցերն անպատասխան մնացին`դեռ հստակ պայմանավորվածություններ չկան:

Քառյակը որոշվել է իրազեկման հանրահավաքները սկսել մարզերից: Հանրահավաքները կմեկնարկեն Գյումրի եւ Վանաձոր քաղաքներից: Հանրահավաքների հստակ ժամկետները վաղը կամ մյուս օրը կհայտարարեն: Չի բացառվում, որ այլ քաղաքներում էլ հանրահավաքներ լինեն: Լրագրողներից մեկի հարցին`հնարավո՞ր է Գյումրիի եւ Վանաձորի  հանրահավաքները լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների հետ համատեղ, Ստեփան Մարգարյանն ասաց, որ չի բացառվում, եթե կազմակերպչական առումով խնդիրներ չլինեն: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Գյումրիում նախատեսված է ուրբաթ օրը: Մարզային հանրահավաքներին կուսակցությունների առաջնորդները չեն մասնակցի`դրա անհրաժեշտությունը չկա:

Այսօրվա հավաքում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»  ստեղծել են քարոզչական, կազմակերպչական, երիտասարդական խմբեր: Ապրիլ ամսվա ընթացքում կանցկացվի նաեւ տնտեսական ծրագրի քննարկում: Դա կլինի ապագա կառավարության ծրագիրը`նրա գործունեության փիլիսոփայությունը: Տնեսական ծրագրի քննարկումը կլինի բաց` տեսական ֆորումի նման:

Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ քննարկվել է նաեւ ՍԴ-ի այսօրվա որոշումը, քանի որ տեքստը ձեռքի տակ չկա, իսկ այն ուսումնասիրության կարիք կա, չորս ուժերով առաջիկայում հայտարարություն կանեն:

«Մի բան հստակ է`եթե քաղաքացիական ուժերը եւ քաղաքական կուսակցությունները համագործակցում են, դրանից ինչ-որ մի բան ստացվում է»,-վստահ է Ստեփան Մարգարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930