Լրահոս
Օրվա լրահոսը

DW. «Վեյմարյան եռանկյունին» ցանկանում է փոխել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ քաղաքականությունը

Ապրիլ 02,2014 19:00

«Վեյմարյան եռանկյունու» երկրները Եվրոմիության Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ քաղաքականությունը փոխելու հայտարարությամբ են հանդես եկել: Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները ընդունել են, որ ԵՄ-ի և Ուկրաինայի մերձեցման գործընթացում սխալվել են Ռուսաստանից սպասվող արձագանքի հաշվարկներում: Հայտնում է «Դոյչե  Վելլե» լրատվականը:

Բոլոր երեք երկրների ԱԳ նախարարները եկել են այն եզրակացության, որ Արևելյան գործընկերներին չի կարելի դնել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև «կոշտ» ընտրության առաջ:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի և Ռադոսլավ Սիկորսկիի մարտի 31-ի համատեղ հայտարարությամբ, ասվում է, որ Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային անհրաժեշտ է համագործակցելու հնարավորություն տալ, ինչպես արևմտյան, այնպես էլ՝ արևելյան գործընկերների հետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930