Նորվեգիայի կառավարությունը, նավթի եւ էներգետիկայի նախարարությունը «Statoil» ընկերության հետ միասին անում են ամեն բան, որպեսզի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ հավակնորդների մրցաշարի հաղթող Վիշվանաթան Անանդի միջեւ շախմատային թագի համար մրցամարտը անցկացվի Հյուսիսային ծովում` նավթային աշտարակի վրա:
Շախմատիստների միջեւ անցած տարի կայացած մրցամարտի անցկացմանը, որի իրավունքը տրվեց Հնդկաստանին, հավակնում էր նաեւ Նորվեգիան: Իսկ հիմա տրամաբանական է, որպեսզի այն կայանա աշխարհի չեմպիոնի հայրենիքում: Նորվեգական կողմը առաջարկում է մրցամարտի համար սահմանել 20 միլիոն նորվեգական կրոն (2,4 միլիոն եվրո կամ $ 3,33 միլիոն) մրցանակ, որը կբաշխվի հաղթողին` 60%, պարտվողին` 40% հարաբերակցությամբ: Բացի դա, ինչպես նշվում է ապրիլի 1-ին տարածված հաղորդագրությունում, «Statoil»-ը հաղթողին լրացուցիչ կպարգեւատրի 100 բարրել նավթով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` chessbasse.com–ի