Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի բողոքի գործով դատարանը հրապարակեց իր որոշումը

Ապրիլ 02,2014 17:37

Ստեփան Հակոբյանի (ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին) պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո պատասխան խոսքով հանդես եկավ մեղադրանքի կողմը՝ դատախազ Արմեն Մարուխյանը: Նա ասաց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի դատավճիռը, որով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, օրինական է:

Արմեն Մարուխյանն ասաց, որ պետք է մերժվի տուժողի իրավահաջորդ Յորդանյանի վերաքննիչ բողոքը եւս, որով նա պահանջել էր վերաքննիչ դատարանից, որպեսզի 15 տարվա ազատազրկումը լինի ցմահ ազատազրկում: Ըստ դատախազի՝ առաջին ատյանի դատարանի կողմից պատժի չափը համաչափ է եղել եւ արարքի հիմնավորման առումով դատարանի կայացրած ակտը պետք է մնա ուժի մեջ:

Դատախազն անդրադարձավ նաեւ «փակ վկա» Ահարոն Հակոբյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքին եւ նաեւ խոշտանգումների մասին պաշտպան Երեմ Սարգսյանի ասածին, հայտնելով, որ վկան ասել է, թե խոշտանգումներից հետո ինքը լքել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրականում նա ստել է եւ ցուցմունք տալուց հետո երկու տարի մնացել է Հայաստանում:

Դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանը, Կարինե Ղազարյանը եւ Հենրիկ Տեր-Ադամյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով մերժեցին բողոքները եւ առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:

Դատարանի դահլիճում, բացի  Ստեփան Հակոբյանի ընկերներից, մերձավորներից, որեւէ մեկը չկար: Հրապարակմանը ներկա չէին թե դատախազը, թե տուժողի իրավահաջորդը, որն առաջին նիստին ներկայացել էր միայնակ՝ առանց իր ներկայացուցչի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930