Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Սահակյան. «Պռոշյանը չի լռելու» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 17:29

Երբ 2013թ. հուլիսի 3-ին լրացավ Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության երեք ամիսը, գյուղում նրա հիշատակի խնկարկման եւ մոմավառության միջոցառում կազմակերպվեց:

«Առավոտի» հետ զրույցում բազմաթիվ գյուղացիներ ասում էին, որ իրենց գյուղում վախի մթնոլորտ է տիրում , քանի որ օրը ցերեկով սպանել են իրենց սիրելի գյուղապետին:

Այսօր, երբ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարվա առիթով նրա հարազատներն ու ընկերները հավաքվել էին, զրուցեցինք Հրաչ Մուրադյանի տեղակալ, նույնպես ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի հետ, որն այժմ, բնականաբար, չի աշխատում գյուղապետարանում , եւ որը գյուղապետի ընտրությունների ժամանակ դրել էր իր թեկնածությունը: Սակայն, չնայած նրա հաղթանակի վերաբերյալ գյուղացիներից շատերի վստահությանը, Պռոշյանում հաղթեց ՀՀԿ-ական թեկնածուն: Երբ փորձեցինք նրան հարց տալ, նա նախ մեզ ուղղորդեց, թե՝ բոլոր հարցերի պատասխանները Բաղրամյան 26-ում են, իրենցից հարցրեք, ապա, այնուամենայնիվ, որոշեց լսել մեր հարցը: Վովա Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մեղմվե՞լ է գյուղում վախի մթնոլորտը, թե՞ դեռ կա:

Նա պատասխանեց. «Ձեր հարցը շատ… շատ միամիտ հարց եք տալիս: Ոչ մի բան էլ չի փոխվել… Որ մարդիկ չեն արտահայտվում… չարտահայտվելը հենց վախի մթնոլորտի դրսեւորման ձեւն է:  Հրաչ Մուրադյանի սպանությունը դարձել է վիճակագրական տվյալ, ինչպես այլ սպանություններ՝ իշխանությունների համար: Բայց մեզ համար մնացել է նույնը: Մենք չենք մոռացել եւ չենք էլ լռելու, Պռոշյանը չի լռելու, որ չենք խոսում, չի նշանակում ասելիք չունենք: Ձուկը որ չի խոսում, պատճառն այն է, որ բերանը լիքը ջուր կա…»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930