Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլու․ «Թուրքիան բացել էր դռները Քեսաբի հայերի համար». «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 02,2014 17:26

Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի հանդիպմանը մեկնելու ճանապարհին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Daily Sabah-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Քեսաբի դեպքերին:

Նա ասել է, թե Թուրքիան բացել էր դռները խաչաձև կրակի տակ հայտնված Քեսաբի հայերի համար: «Ես անձամբ խոսել եմ հայկական հիմնադրամների և հայ համայնքի անդամների հետ, որ հայ փախստականներին Թուրքիայում ուրախությամբ կընդունեն՝ ապահովելու նրանց անվտանգությունը», – հավաստիացրել է Դավութօղլուն:

Նա ասել է, թե Ասադի ռեժիմի ու Ազատ սիրիական բանակի բախումներից փախչող հայերը սկսել են Թուրքիա մտնել, ավելացնելով, թե Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել հայերի անվտանգությունը և հանգստությունը ապահովելու համար:

Թուրքական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, որ 80-ամյա Սրբուհի և 82-ամյա Սաթենիկ Թիթիզյան քույրերը փախչելով Քեսաբից՝ անցել են Թուրքիա:

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Для Давудоглу—–лгать,как выпить стакан воды!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930