Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ որոշումից հետո հաշվապահները չգիտեն` ինչպես են վերադարձնելու աշխատակիցներից պահած գումարները

Ապրիլ 02,2014 17:23

Մի շարք գործատուների հաշվապահներ դեռ չգիտեն, Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի դրույթները հակասահմանադրական ճանաչելուց հետո, ինչ մեխանիզմով են աշխատակիցներին վերադարձնելու պարտադիր գանձված գումարները: Մինչ այդ, կառավարության պատասխանատուները վստահեցնում էին, որ դրանք կվերադարձվեն առանց խնդիրների:

Մեր զրուցակից հաշվապահների խոսքերով, դեռեւս որեւէ հստակ տեղեկատվություն չկա, թե գումարներն ինչպե՞ս են վերադարձնելու, չնայած նրան, որ ամիսներ առաջ կառավարությունը քննարկել է եկամտային հարկով այն փոխարինելու տարբերակը: Այսինքն` արդեն կատարված վճարումները ֆիննախը կդիտարկի եկամտային հարկի մի մաս, կախված որքան է եղել տվյալ աշխատողի համար կատարված պարտադիր վճարը, եւ եկող ամիս տվյալ անձից այդքան չափով եկամտահարկ չի պահվի եւ գումարը կնստի աշխատողի հաշվին: Ներկայումս, սակայն, հաշվապահների խոսքերով, նման տարբերակի մասին, կարծես թե խոսք չկա:

Մի շարք կազմակերպություններ, հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին

աշխատակիցներից կատարած պահումները «նստեցրել» էին կազմակերպության միջոցներին, եւ, պարզապես՝ պարտք մնացել բյուջեին, ըստ հաշվապահների, այդ կազմակերպությունները կարող են, առանց խնդիրների, պահումներ կատարած գումարները վերադարձնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930