Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո ՞ւ է Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի որդուն զրկել երթուղուց (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 16:59

Ինչպես տեղեկացրել ենք, այսօրվանից ճանապարհային ոստիկանությունը արգելել է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների աշխատանքը` այն համարելով անօրինական: Այդ պատճառով այսօր միկրոավտոբուսների վարորդները բողոքի էին դուրս եկել` փակելով Անի թաղամասի կենտրոնական փողոցները:

Թե ինչո՞ւ է Գյումրու ներկայիս քաղաքապետը նախկին քաղաքապետի որդուն զրկում բավական եկամտաբեր երթուղուց, Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Սարգսյանը հետևյալ պարզաբանումը ներկայացրեց. «2013 թվականի հոկտեմբերի 30-ին մենք «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ից ստացել ենք գրություն՝ շարժակազմի 5 մեքենաների փոխարինման. մենք տվել ենք համապատասխան տեղեկանք՝ մեքենաների փոխարինման, որով նրանք պարտավորվածություն են ձեռք բերել տասնօրյա ժամկետում կատարել փոխարինում, այսինքն՝ պիտի հանձնեին հին մեքենաների դեղին պետհամարանիշները, ստանան նոր դեղին պետհամարանիշները, որը չեն կատարել: Տրանսպորտի բաժինը հայտնաբերել է այդ խախտումը, հրավիրել է համապատասխան հանձնաժողովի նիստ, կազմել է արձանագրություն , որի հիման վրա քաղաքապետը կայացրել է որոշում: Այսինքն՝ «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն խախտել է կառավարության`թիվ 762 որոշման 65 և 66 կետերը: Մարտի 19-ից կասեցված է տվյալ երթուղու աշխատանքը»:

Արտյոմ Սարգսյանը նաև ասաց, որ մայիսի 20-ին կկայանա մրցույթ, արդեն իսկ հայտարարված է մրցույթ տվյալ երթուղու համար:

Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ պատրաստ են այս երթուղու վարորդների հետ վաղը հանդիպել ու քննարկել նրանց հետագա աշխատանքի հարցը: Ըստ պաշտոնյայի, մրցույթով այս ՍՊԸ-ն 11 միկրոավտոբուս է շահել, սակայն ֆիքսվածից ավելի միկրոավտոբուս է մտցրել երթուղի:

Բացի այդ, ըստ Արտյոմ Սարգսյանի, այս ընկերությունը մոտ 5-6 միլիոնի վնաս է տվել համայնքին՝ ոչ մի լումա չմուծելով քաղաքային բյուջե:

Մանրամասները`  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայրապետ says:

    այդ երթուղին սպասարկող վարորդներին ոստիկանությունը ու պատշաճ մարմինները տեսել են,որ թույլ են տալիս դրանց ղեկին նստել?մանկահասակ,անլվա,շատ դեպքում էլ ՝թմրամոլ:

  2. Нона says:

    Շատ չեղավ, ամեն ինչ անում եք, որ Ղուկասյաններին կպնեք: Նույնիսկ, եթե ընդունենք, որ ինչ-որ խախտում կա, ուրեմն անպայման պետք է ամբողջ աշխարհին տեղեկացնեք? Ինչպես է մնացած ձեր ահավոր բացթողումները չեք տեղեկացնում, այլ սուս ու փուս, ինչպես ռուսը կասեր՛՞ կանցի վ վոդու՞: Բացի ոստիկան լինելուց, Գայի միլիցիա էլ եք: Էլ բան ու գործ չունեք? Գյումրին ոտ առել, գնում է, իսկ դուք փոխանաք Ղուկասյաններից հարցնեք, թե ինչպես ղեկավարեք, ընկել եք նրանց հետևից: Ում ինչ եմ ասում……

  3. Հարություն says:

    Իսկ ով է այդ ջահելը, որ բալասանյանի պատվերով խոսում է?ինչ կապ ունի ինքը տրանսպորտի հետ? եթե չգիտեք լրագրող, իմացեք նա համատիրությունների մոնիտորինգի բաժնի՝այսինքն՝Շահնազարյան Շիրակի բաժնից է, ինչ առնչություն ունի նա այս գազելների հետ? բալասանյան, դու ուղղակի աբուռ չունես, հիշիր Վարդանը քեզ համար , քո պատգամավոր դառնալու համար ինչքան է սատարել քեզ ու մեեեեծ սխալ է արել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930