Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Պարտադիրը չի հանվել»

Ապրիլ 02,2014 16:50

«Սահմանադրական դատարանի որոշումը փաստեց, որ մեր մշակած ու ընդունած օրենքի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը»,-ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով որոշման հրապարակումից հետո  այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: 

Նա նշեց. «Հստակ կարող ենք ասել, որ պիտի լինեն օրենսդրական փոփոխություններ` կապված կուտակային բաղադրիչի հետ: ՍԴ-ի որոշումը սա էր»:

Հստակեցմանը, սա  նշանակո՞ւմ է, որ պարտադիր բաղադրիչն այլևս չի լինելու, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Նման բան չեմ կարող ասել: ՍԴ-ն փաստեց այն, որ մի շարք դրույթներ չեն համապատասխանում Սահմանադրությանը: Հետևաբար դրանք պիտի փոխենք»:

Հարցին` պարտադիր գանձումները դադարեցվելու են և գանձված գումարները վերահաշվարկ արվելու ու վերադարձվելո՞ւ է քաղաքացիներին, պարոն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարող վճարման մասին խոսել մինչև երկու օր անցնի, ՍԴ որոշումը կարդանք, հասկանանք, ըստ որի` կլինի համապատասխան հայտարարություն»: Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, թե «ինչ որոշել է ՍԴ-ն, դա էլ կկատարենք: Դատարանի որոշումը փաստեց, որ մեր մշակած ու ընդունած օրենքի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը: Սա պարտություն չէր, մեր հիմնական նպատակը ձևակերպել ենք պարզ և մեր նպատակը չի փոխվել»:

Հստակեցմանը` պարտադիրը հանվե՞լ է, պարոն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Պետք է ուշադրությամբ նայել օրենքի դրույթները և հասկանալ, որ պարտադիրը չի հանվել: Պարտադիրի մասով որոշ հոդվածներ հակասում են Սահմանադրությանը»:

Artem-Asatryan

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՍԴ վճռի մասին ասաց հետևյալը. «ՍԴ-ն Սահմանադրություն իրականացնող բարձրագույն  մարմինն է և բոլորը պարտավոր են կատարել այդ որոշումները: Կուսումնասիրենք որոշման բովանդակությունը և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»:

Հարցին` վերահաշվարկ նշանակո՞ւմ է այն, որ քաղաքացիներին գանձված գումարները ետ են վերադարձվելու, պարոն Ասատրյանն ասաց. «Մենք դեռ կուսումնասիրենք որոշումը, նոր նման պատասխան կտանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gevorg says:

    Այս ամենը իշխանություն-ՍԴ համաձայնության արդյունքն էր:Մինչ այս արդեն իշխանության շուրթերից հնչում էր որոշ թերությունների մասին,եւ ՍԴ-ն թույլ տվեց:Այդքան բան…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930