Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը կրկին «գծատեր» չգտավ

Ապրիլ 02,2014 16:43

Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսային եւ միկրոավտոբուսային 24 երթուղիների համար կրկին «գծատերեր» չգտավ: Այսօր այդ երթուղիները շահագործելու համար հայտարարված մրցույթի վերջին օրն էր, սակայն, որեւէ տնտեսվարող ցանկություն չէր հայտնել դրանք շահագործել:

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մինչ այս պահը մրցույթին մասնակցելու որեւէ հայտ չի ներկայացվել:

Նշենք, որ սա, թվով արդեն 5-րդ մրցույթն է, որին որեւէ տնտեսվարող չի ցանկանում մասնակցել: Մայրաքաղաքի տրանսպորտի համար պատասխանատուները պատճառաբանում են, որ տնտեսվարողները հրաժարվում են հայտ ներկայացնել, քանի որ այս երթուղագծերը շահագործելը ձեռնտու չէ:

Մրցույթի են դրվել թիվ 77, թիվ 10, թիվ 19, 26, 39, թիվ 6, 64, 68, 60 եւ մի շարք այլ երթուղագծեր: Ըստ մրցույթի պատասխանատուների մեկնաբանման, այդ երթուղագծերը Երեւանի քաղաքապետարանը մրցույթի էր դրել հիմնականում բնակիչների դիմումների հիման վրա, որոնք քաղաքապետարանին խնդրել են կամ ուղեգիծը փոխել կամ նոր երթուղագիծ մտցնել:

Մրցույթի դրված մի շարք երթուղագծերի այլընտրանք չկա եւ քաղաքացիները մի քանի տրանսպորտ փոխելով են հասնում իրենց ուզած վայրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930