Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզե մեդալի հույս կա

Ապրիլ 02,2014 16:34

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում այսօր ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրն է:

Հայաստանից մրցագորգ մտել է եւս երկու ըմբիշ: 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը երեկոյան  ռումինացի Անդրեյ Դուկովի հետ գոտեմարտում վիճարկելու է բրոնզե մեդալներից մեկի ճակատագիրը:

Առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Գարիկը նախնական փուլում պարտվել է Գենադի Տուլբեային: Եվ քանի որ չերնոգորցին հաղթանակով է ավարտել նաեւ հաջորդ գոտեմարտերը եւ մտել եզրափակիչ, հայ ըմբիշի առջեւ բրոնզի համար պայքարելու հեռանկար է բացվել: Այդ ճանապարհին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի սանը առաջին սփոփիչ գոտեմարտում արդեն պարտության է մատնել ադրբեջանցի Գալիկ Ալիեւին եւ երեկոյան երկու բրոնզե մեդալներից մեկի համար հանդիպելու է ռումինացի Անդրեյ Դուկովի հետ:

Ցավոք, այսօր մեր հավաքականի կազմում հանդիսատեսների վերածվածների շարքը համալրել է նաեւ 61 կգ քաշային Նարեկ Սանոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` wrestlyng-ec2014.comի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930