Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Մուրադյանի հիշատակին. «Չենք մոռանա, չենք ների» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 02,2014 16:23

Այսօր լրացավ մեկ տարի այն օրից, երբ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, հենց գյուղապետարանի դիմաց, առավոտ լուսո սպանվեց Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ-ական, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը :

Մեկ տարվա ընթացքում սպանությունն այդպես էլ չբացահայտվեց: Իսկ նա, ում սպանության կասկածանքով նախնական կալանքի էին վերցրել, այժմ դրսում է:

PrevPhoto
NextPhoto

Այսօր, Հրաչ Մուրադյանի մահվան մեկ տարին լրանալու կապակցությամբ, Պռոշյան համայնքում նրա ընկերները, հարազատները, համագյուղացիները, կուսակիցները խնկարկում էին նրա վառ հիշատակը:

Հարյուրավոր մարդիկ եկել էին՝ իրենց խոնարհումը հայտնելու դավադիր գնդակից սպանված հերոս Հրաչին եւ շեշտելու, որ նրան չեն մոռացել ու նրա սպանությունը չի ներվելու: Այս ու այն կողմից միայն ափսոսանքի խոսքեր էին լսվում:

Հրաչի իրանահայ ընկերներից Ժորժը, որ սպանված գյուղապետին Ղարաբաղից է ճանաչում, ասաց. «Մարդը հրից ու սրից փրկվեց, հերոսի պես կռվեց ու եկավ՝ հայի ձեռքով սպանվեց… Բա սա լինելո՞ւ բան էր…»:

Հրաչ Մուրադյանի տան մոտ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, նրանց մեջ էին ՀՅԴ-ական պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ՀՅԴ ԳՄ անդամներ Արա Նռանյանն ու Արսեն Համբարձումյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո) եւ Դավիթ Ամալյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դաշնակցական երիտասարդները իրենց թիկունքին փակցրել էին «Չենք մոռանա, չենք ների» գրությամբ պաստառներ:

Դրանից հետո մարդիկ թափորով շարժվեցին դեպի գյուղապետարան, որի դիմաց 2013թ. ապրիլի 2-ին առավոտյան 9-ի մոտ սպանվել էր Հրաչ Մուրադյանը, այնտեղ նրա հարազատները լաց եղան, դեպի գյուղապետարան նայելով անիծեցին, ասելով՝ «չվայելես էդ աթոռը», անիծեցին մինչ օրս չբացահայտված մարդասպանին՝ նրան եւ նրա հարազատներին մահ ցանկանալով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930