Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը Հայաստանի Հանրապետության առաջին անչափահաս քաղաքական հետապնդյալն է

Ապրիլ 02,2014 16:12

2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ: Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը այդպես էլ քննության առարկա չդարձրեցին 2013 թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո Շանթ Հարությունյանի և նրա որդու նկատմամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության փաստը, ավելին մեղադրանքներ առաջադրվեցին բռնության ենթարկվածների նկատմամբ: Երկու օր առաջ նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց արդեն վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին:

Մեղադրանքի առաջադրումը անչափահաս Շահեն Հարությունյանին որակում ենք որպես. Ճնշման հերթական գործողություն Շանթ Հարությունյանի նկատմամբ Քաղաքական հետապնդում անչափահաս քաղաքացու նկատմամբ Խստորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրողական վարքագիծը, ակնհայտ անհիմն մեղադրանքի առաջադրումը Շահեն Հարությունյանի նկատմամբ: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հրապարակային պատժիչ գործողությունները և քաղաքական հետապնդումը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ, վերացնել անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ ապօրինի մեղադրանքը:

Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930