Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային քրեական դատարանի համար» Կոալիցիան կոչ է անում Հայաստանին սահմանադրական փոփոխություն կատարել

Ապրիլ 02,2014 16:00

 «Հայաստանը կարող է իր հարգանքի տուրքը մատուցել նախկինում կատարված  վայրագությունների զոհերի հիշատակին և ապահովել ապագա սերունդների պաշտպանությունը օրենքի գերակայության միջոցով` միանալով Միջազգային  քրեական դատարանին (ՄՔԴ)»,- ասում է «Միջազգային քրեական դատարանի համար» կոալիցիան:

Սույն թվականի ապրիլ ամսին Կոալիցիայի` Համընդհանուր արդարադատությանն ուղղված քարոզարշավի կենտրոնում Հայաստանն է:

Կոալիցիան կոչ է անում պետություններին վավերացնել Հռոմի կանոնադրությունը, որի հիման վրա ստեղծվել է միակ մշտական հիմունքներով  գործող միջազգային դատարանը, որն իրավասու է քրեական արդարադատություն  իրականացնել առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց  նկատմամբ:

 

«Միջազգային արդարադատության մեխանիզմները, որոնցից է Միջազգային

քրեական դատարանը, ձգտում են արձանագրել պատմական իրադարձություններն, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները:

Միևնույն ժամանակ, դրանք կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը,- ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը  և հավելում: -Մենք հույս ունենք, որ մեր  կառավարությունը հնարավորինս շուտ կվավերացնի Հռոմի կանոնադրությունը: Հայաստանը Մքդ–ին իր անդամակցությամբ հարգանքի տուրք կմատուցի  անցյալի զոհերի հիշատակին և կնպաստի ապագայում նոր հնարավոր զոհերի կանխմանը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Կոալիցիան կոչ է անում Հայաստանին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ միանալու 122 այլ պետություններին, որոնք ՄՔԴ-ի անդամ են և աջակցել անպատժելիության վերացմանը:

Չնայած Հայաստանը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը 1999թ.-ին, սակայն  ՀՀ Սահմանադրական դատարանը 2004թ.-ին որոշում է կայացրել, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930