Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկած ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի համար անհաջող ընթացավ: 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Կվյատկովսկուն: Ու քանի որ վերջինը հաջորդ փուլում անհաջողության մատնվեց, հայ ըմբիշը զրկվեց սփոփիչ գոտեմարտերում երրորդ մրցանակային տեղի համար պայքարելու հնարավորությունից:
Մեդալից անմասն մնաց նաեւ 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը, որը, թեեւ առաջին գոտեմարտում առավելության հասավ սլովակ Յոզեֆ Յալովյարի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում զիջեց Ուկրաինայի ներկայացուցիչ Պավլո Օլիյնիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` wrestling-ec2014.com–ի