Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարտակ Ղուկասյանին պատկանող թիվ 22 երթուղու վարորդները ի նշան բողոքի փակել էին փողոցները (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 15:32

Այսօր առավոտյան ի նշան բողոքի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու վարորդները փակել էին Անի թաղամասի Սախարով հրապարակը: Պատճառն այն է, որ Երևանից ժամանած ճանապարհային ոստիկաններն ու հարկային ոստիկանությունը կանգնեցրել են վարորդներին ` տուգանելով 30 հազար դրամի չափով:

Vardan_Guk_txa_2

«Ինձ առանց նախապես տեղեկացնելու, պասաժիրը մեջը կանգնեցնում են ու գազելը տանում են պլաշադկա, հարցնում եմ `ինչի՞, ի՞նչ եմ արել, ասում են` օրինական գիծ չէ: Գոնե մի 5 օր առաջ չզգուշացնեի՞ն, որ չենք աշխատելու: Ամոթ է վերջը, էսպես գնաց Բալասանյանը մեզ էլ հայրենիքը լքել կտա, վերջը քանի՞ ընտանիք ենք պահում. մեզանից բացի, նաև գծի տիրոջ ընտանիքն ենք պահում: Եթե իմ էրեխեն սոված մնաց, ստիպված կլինենք լքել երկիրը, կգնանք Թուրքիա` թող էս քաղաքում մնա միայն Բալասանյանը իր ազգուտակով: Խնդիր ունեի՞ն ՍՊԸ-ի տիրոջ հետ, թող նախապես ասեին, ինչո՞ւ պիտի վարորդներս անիմաստ 50-60 հազար դրամ անիմաստ փող տայինք: Մենք հեռախոսներս չենք կարողանում լիցքավորել, կանգնեցնում, փող են պոկում»,- Aravot.am-ի հետ զրույցում բողոքեցին վարորդները:

Ի դեպ, ճանապարհային ոստիկանները արգելել էին նրանց փակել փողոցները, փոխարենը նրանք հավաքվել էին Անի թաղամասի «Պրեստիժ» վաճառատան մոտակայքում:

Նշենք, որ վարորդների մեծ մասը երիտասարդ տղաներ են: Ոստիկանության հրեշտակները պարբերաբար հսկում էին նրանց` երբեմն գաղտնի նկարահանում բողոքավորներին:

Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնից էլ մեզ տեղեկացրեցին, որ այս երթուղին շահած «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն բազմաթիվ խախտումներ է կատարել, ավելին` քաղաքային բյուջե կոպեկ չի մուծել: Քաղաքապետարանի պարզաբանումները` քիչ անց:

Մենք միայն հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի` Գյումրու քաղաքապետարանի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Սարգսյանը թիվ 22 երթուղու խախտումների հարցը ուղղեց ոստիկանապետին ` նրանից հետաքրքրվելով, թե օգնելո՞ւ է իրենց այս հարցը հարթ ճանապարհով լուծելու ու ստացավ դրական պատասխան:

Մանրամասները քիչ անց` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կառլեն says:

    Էս խեղճ վարորդներից ինչ եք ուզում, սպարտակ չեղածին սանձեք, սաղ դա է հրահրողը

  2. Լավրետ Սարոյան says:

    բալասանյանը մարդկանց հացից կտրում է, թող աշխատեն ինչ կլինի, իրա գծերը սաղ օրինական են?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930