Նա ոստիկանություն է դիմել «դեպքից» շուրջ 7 ամիս անց
Դիլիջան քաղաքի բնակչուհի,1996թ. ապրիլի 24-ին ծնված աղջիկը մեղադրվում է այն բանում, որ նա 2013թ. նոյեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում կատարել է սուտ մատնություն, գիտակցաբար տրամադրել է կեղծ տեղեկատվություն, որ իր ծանոթ, համաքաղաքացի Գ. Ս.-ն 2013թ. ապրիլի 28-ին Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «ԷՍ ՎԵ» հյուրանոցային համալիրում բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Ըստ «Դատալեքս» կայքի, անչափահաս աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը, որ զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 5 տարի ազատազրկում:
Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Այս գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի ապրիլի 9-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ