Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ զբոսաշրջիկներին առաջարկում են Թուրքիայի փոխարեն հանգստանալ Ղրիմում

Ապրիլ 02,2014 15:07

Մի քանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ հրաժարվում են համագործակցել Թուրքական տուրիստական ընկերությունների հետ եւ Հայաստանից զբոսաշրջիկներ ուղարկել Թուրքիա:

Մոտ տաս տուրիստական կազմակերպություններ, Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններից հետո, համախմբվել են եւ հանդես են գալիս այն առաջարկությամբ, որ պետք է ընդհանրապես բոլոր թուրքական տուրիստական գործակալությունների հետ կապերը եւ պայմանագրերը խզել եւ կենտրոնանալ հիմնականում ներգնա տուրիզմի զարգացման վրա. «Մենք չենք նպաստելու Թուրքիայում զբոսաշրջության զարգացմանը: Շատ են զբոսաշրջիկները հայերի մեջ, որոնք իրենց ամառվա հանգիստն անցկացնում են Թուրքիայում, հիմնականում ՝ Անթալիայում: Մեր զբոսաշրջիկներից այնտեղ ծախսած գումարներով, թուրքերը գնում են փամփուշտներ եւ կիրառում են դրանք հենց մեր հայրենակիցների դեմ: Անգամ եթե մեր հայ զբոսաշրջիկները ցանկանում են տեսնել մեր պատմական Արեւմտյան Հայաստանի տարածքները, այդ դեպքում նույնպես մենք զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը»:

Նրանց խոսքերով՝ ներգնա տուրիզմի զարգացման դեպքում օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ծանոթանալու մեր պատմությանը եւ մշակույթին:

Ներգնա տուրիզմից բացի, տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկում են Թուրքիայից ավելի էժան տեղ գնալ եւ կարծում են, որ Ղրիմը ավելի լավ հանգստի վայր կարող է լինել. «Հայերը կարող են Թուրքիայի ծովափերը փոխարինել Ղրիմի ծովափերով»:

Ներկայացուցիչների խոսքերով, եթե իրենք հրաժարվեն Հայաստանից Թուրքիա զբոսաշրջիկներ ուղարկելուց, ապա դա շահութաբեր չի լինի իրենց համար. «Մենք ազգային արժեքները եւ մեր պատմությունը վեր ենք դասում մեր շահույթներից»:

Հույս են հայտնում, որ իրենց առաջարկին կմիանան նաեւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք շահութաբերությունը վեր չեն դասում ազգային արժեքներից:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հարգելի Էլյա՛ ինչու եք ապրիլմեկյա կատակը տպագրում ամսի 2 –ին։ Չէ որ մեր իշխանավորները կարող է այն լուրջ ընդունեն և հանուն հայրենիքի սկսեն կաշառք չվերցնել, հրաժարվեն ատկատներից, խուլիգանություն չանեն։ Առաջարկում եմ նման ռազմա–հայրենասիրական նորությունները հայտնել դրա համար նախատեսնված օրը՛ ԱՊՐԻԼԻ 1 – ԻՆ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930