Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բժիշկները պետք է հոգեբանորեն ճիշտ բացատրեն ծնողներին, որ պատվաստումը վնաս չի տա երեխային» .հոգեբան

Ապրիլ 02,2014 14:51

Մանկաբույժ Էլմիրա Մինասովայի խոսքերով՝ երեխաները պետք է պրոֆիլակտիկ պատվաստումներ ստանան հենց ծննդատանը:«Առաջին պատվաստումը, որ նրանք պետք է ստանան ՝ վիրուսային հեպատիտի դեմ պետք է լինի: Որպես 42 տարվա փորձ ունեցող մանկաբույժ, կարող եմ ասել , որ անցյալում վիրուսային հեպատիտ B-ով ամսեկան մոտ 10-15 երեխա էր հիվանդանում: Ներկայումս, երբ երեխաները ստանում են այդ պատվաստումները, նման հիվանդության դեպքեր վերջին 4-5 տարիներին ընդհանրապես չի գրանցվել»:

Մանկաբույժի խոսքերով, պատվաստումներից ստացած օգուտը այնքան մեծ է, որ եթե անգամ պատվաստվելուց հետո որեւէ ռեակցիա էլ առաջանա, իսկ ռեակցիան չի բացառվում, ապա դա միայն դրական արդյունք կտա:

«Ես չեմ տեսել իմ պրակտիկայի ընթացքում մի երեխայի, որի վրա պատվաստումը վատ հետեւանքներ ունենա, եթե անգամ բացասական ռեակցիա էլ եղել է, ապա այն եղել է տաքության տեսքով, կամ մի փոքր ոտքն է ձգվել»:

Տիկին Մինասովայի խոսքերով, շատ քիչ են այն մայրերը, որոնք հրաժարվում են իրենց երեխայի պատվաստումից:

Հոգեբան Լաուրա Ավետիսյանը մայրերի՝ պատվաստումից հրաժարվելը բացատրում է նրանով, որ հայ մայրերի մոտ պաշտպանական մեխանիզմը շատ ուժեղ է զարգացած, եւ այն երբեմն ոչ թե օգնում է, այլ սկսում է խանգարել, եւ տալիս է հակառակ արդյունք:«Միշտ մայրերը շատ են սիրում ինքնուրույն որոշումներ կատարել՝ առանց տեղեկացված լինելու: Եթե անգամ եղել են բացասական հետեւանքներ, ապա դա չի նշանակում որ այն պետք է տարածվի բոլորի վրա: Պետք է ընդամենը տեղեկացվածությունը բարձրացնել եւ բժիշկներն էլ պետք է հոգեբանորեն ճիշտ բացատրեն ծնողներին, որ պատվաստումը ոչ մի վնաս չունի»:

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930