Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում ՍԴ որոշումը. իշխանության մանևրելու ժամանակի ապահովո՞ւմ, թե՞ պարտադիր գանձումների դադար (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 14:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով որոշումը:

Չնայած «Դեմ եմ նախաձեռնության անդամները արդեն հաղթանակ էին տոնում և ՍԴ-ի բակում ծափերով դիմավորեցին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, սակայն այնուամենայնիվ այդպես էլ հստակ չէ, «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական ճանաչվե՞լ է, թե՞ ոչ:

Նկատենք, որ ՍԴ որոշմամբ օրենքի 8-րդ հոդվածը, որը վերաբերում է պարտադիր կուտակային վճարումներ կատարելուն, Սահմանադրությանը համապատասխան կճանաչվի ինչ-ինչ իրավական փոփոխություններ ապահովելու դեպքում, որոնք պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 30-ը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ այս հանգամանքը անորոշություն է ծնում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ մեր հարցին ի պատասխան, թե արդյոք ՍԴ-ն «խորամա՞նկ» որոշում կայացրեց` թույլ տալով կառավարությանը ժամանակ շահել, նշեց, թե այսպիսով իշխանությանը «մանևրելու» ժամանակ է տրվում::

David ManukyanԱնհանգիստ էր նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, որը մի շարք հստակեցնող հարցեր էր հղում ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Հարցին` ի՞նչ է նշանակում մինչև սեպտեմբերի 30-ը վերանայել օրենքի հակասահմանադրական դրույթները, պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ այդ հակասահմանադրական դրույթների իրավական հետևանքները վրա են հասնում սեպտեմբերի երեսունից: Դա պայմանավորված է նրանով, որ շատ ավելի հակասահմանադրական է իրավիճակը, երբ իրավական վակուում է: Այսինքն` եթե այդ դրույթներն այս պահին անվավեր դառնան, ստացվում է իրավական վակուում, ավելի վատ իրավիճակ, քան այն դեպքում, ինչ որոշվեց»:

Դավիթ Մանուկյանի մյուս հարցին` այն անձանց գումարները, ումից գանձումներ են կատարվել, վերադարձվելո՞ւ են, պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Օրենքը կամավոր մասով գործելու է, բայց գանձումներ չեն կատարվելու, քանի որ սեփականության իրավունքից զրկելը ճանաչվեց հակասահմանադրական: Իսկ վճարված գումարները վերադարձվելու են»:

Դավիթ Մանուկյանի մտահոգությանը, թե ՍԴ վճռով օրենքի 8-րդ հոդվածը, որը վերաբերում է պարտադիր կուտակային վճարումներ կատարելուն, Սահմանադրությանը համապատասխան կճանաչվի ինչ-ինչ իրավական փոփոխություններ ապահովելու դեպքում, որոնք պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 30-ը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կարող են քաղաքացիներից գանձումներ կատարվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «ՍԴ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից տարբերվող ցանկացած մեկնաբանությամբ և դրսևորմամբ քայլ հակասահմանադրական է»:

Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` «Սկզբունքորեն այս համակարգը վավեր է մինչև սեպտեմբերի երեսունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930