Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ փոխդեսպանը չի մեկնաբանում Քեսաբում կատարվածը

Ապրիլ 02,2014 14:29

Քիչ առաջ մի խումբ Հայաստանի քաղաքացիներ եւ քեսաբահայեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջեւ բողոքի ակցիա են սկսել՝ դատապարտելով Քեսաբում Թուրքիայի կատարած գործողությունները:

Նրանք ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Քեսաբում տեղի ունեցածի վրա: «Պահանջում ենք, որ ԱՄՆ-ն դատապարտի Թուրքիային նաեւ որպես ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ հենց այդ սահմանից են ջոկատները հատել Սիրիայի սահմանը, քանի որ հենց թուրքական ռազմական ուժերն են մասնակցել հայկական գյուղի գնդակահարությանը: ԱՄՆ-ն պետք է դատապարտի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է քննարկի քեսաբցիների եւ քրիստոնյաների հարցը Քեսաբում»,- ասաց ակցիայի մասնակից Լեւոն Հովհաննիսյանը:

save_kesab_2 save_kesab_3

Ըստ նրա՝ Քեսաբում կատարվածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից դատապարտող կոչեր եղան, բայց դրանք հստակ չէին. «ԱՄՆ-ն հայտարարեց, որ մտահոգված են տեղի ունեցածով, բայց Թուրքիայի մասնակցության մասին որեւէ խոսք չասաց: Մի պարզ պատճառով՝ որովհետեւ Թուրքիան ԱՄՆ գործընկերն է, ՆԱՏՕ-ի անդամ եւ ընդհանուր շահեր ունեն Սիրիայում: Կարծում եմ՝ միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն այստեղ անկեղծ չեն: Եթե խաղաղության կողմնակից են, ապա պետք է շատ խիստ դատապարտեն Թուրքիայի այս քայլը»:

Քաղաքացիներին դեսպանատան բակում հանդիպեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Ֆրայսը, լսեց նրանց պահանջները:

Քլարք Ֆրայս

Քլարք Ֆրայս

Aravot.am-ը փոխդեսպանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է խաղաղության կոչերով մշտապես հանդես եկող ԱՄՆ-ն միայն մտահոգություն հայտնել Քեսաբում կատարվածի մասին ու չի դատապարտել Թուրքիայի գործողությունները Քեսաբում: Փոխդեսպանն ասաց. «Այն հայտարարությունն, ինչ արել է պետդեպարտամենտը, կայքում դրված է եւ ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930