Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական և անվավեր ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները, մասնավորապես դրանց պարտադիր լինելու հանգամանքը:
«Հայազն» կուսակցությունը շնորհավորում է Դեմ.եմ շարժման բոլոր մասնակիցներին, և ողջ քաղաքացիական հանրությանը՝ Մաշտոցի պուրակի, Տրանսպորտի թանկացման դեմ տարված պայքարներում արձանագրած հաղթանակից հետո հերթական խոշոր հաղթանակի առթիվ:
Կարևորում ենք հակադարձող բնույթի պայքարից դեպի սեփական ազգային-քաղաքական օրակարգ ձևավորելուն միտված քայլերը: Այլևս կատարվածին ճիշտ գնահատական տալու և դեպի համակարգային փոփոխություններ շարժվելու ժամանակն է:
Միաժամանակ իշխանություններից պահանջում ենք.
• Օրենքով սահմանված կարգով պատժել հակասահմանադրական օրինագիծը ստիպողաբար պարտադրողներին:
• Կազմակերպել մինչ օրս անօրինաբար կատարված պահումների արագ ու ամբողջական ետ վերադարձ:
• Աշխատանքի ընդունել Մետրոպոլիտենի, Օպերայի և այլ պետական կառույցների այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքից ազատվեցին «Դեմ եմ» շարժմանն աջակցելու համար:
• Համապատասխան փոխհատուցում տալ շարժման ակցիաների ընթացքում բերման ենթարկված, ձերբակալված ակտիվիստներին:
• Պատժել սեփական սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների հանդեպ օրինախախտումներ կատարած ոստիկաններին:
«Հայազն» կուսակցության վարչություն