«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը 30 օրվա ընթացքում կվերադարձվի Հայաստան: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը: «Դատախազը գրեց, որ 90 օրվա ընթացքում պետք է վերադարձվի: Մնաց 30 օր, որ նշված ժամկետը սպառվի… տեսնենք: Ես չգիտեմ, թե սրա վերջը ինչ է լինելու»: Հարցին, թե այս ընթացքում Սուքիասյանների ընտանիքը չի՞ փորձել իրենց հետ կապի մեջ դուրս գալ՝ խնդրելով, որպեսզի մեղադրանքը հետ վերցնեն, ասաց. «Չէ՛, չէ՛: Այնպիսի կեղտոտություն են արել իմ նկատմամբ: Ի՞նչ ռիսկ պետք է ունենան, որ նման խնդրանքով դիմեն»: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը SHAMSHYAN.com-ին պատմել էր, որ Աշոտ Սուքիասյանի կողմից խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը դեռ Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում