Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 727 շքամուտք: Վարչական շրջաններում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է:
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ շքամուտքերից բացի վերանորոգվել են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2014թ-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում կցուցաբերվի նույն համալիր մոտեցումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև