Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Մորմոնական որոշ կայքեր պոռնոնյութեր են տարածում» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 12:21

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի  ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր «Ֆորում» ակումբում խոսեց կրոնական որոշ կառույցներից, որոնք իր համոզմամբ, միասեռականություն են տարածում եւ հոգեորսությամբ զբաղվում:  Նա հայտարարեց, որ այսօրվա դրությամբ  որոշ կրոնական կառույցներ սկսել են քարոզել ազատ սեռական հարաբերություններ՝ այդպիսով փորձելով ներգրավել երիտասարդների:

«Օրինակ` Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու Ավետարանական եկեղեցին 2012-ին  սեռական դաստիարակության դասեր էին տալիս  իրեն ամառային ճամբարներում, որտեղ կային 13-25 տարեկաններ : Վերջերս էլ մորմոնների մի կայք հայտնվեց, որտեղ միասեռականություն են քարոզում, չնայած իրենք ասում են, թե  դեմ են միասեռականությանը: Այդ կայքէջը ստեղծվել է Յուտայում, որն իրենց կենտրոնն է: Որոշ պոռնոկայքեր նույնպես գրանցված են Յուտայում»,- նշեց Ամարյանը:

Նրա ձեւակերպմամբ, մի շարք  կրոնական կառույցները ակտիվորեն զբաղվում են հոգեորսությամբ: «Ասուլիսներին հաճախ է խոսվում նոր աղանդների մասին: Այսօր  Հայաստանում գրանցված է 64 կրոնական կառույց, որոնցից 50-ը աղանդավորական է:  Չգրանցված աղանդավորական կառույցների թիվն էլ հասնում է 200-250-ի… Ի տարբերություն այլոց, ես ամեն կառույցի մասին խոսելիս ունենում եմ հիմնավոր բազա, դասագրքեր, մեխանիզմներ… Բոլոր քրիստոնեական կառույցները աղանդ են համարում մորմոններին եւ հոգեգալստականներին»,- ասում է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի  ղեկավարը:

Նրա ասելով, տարբեր ուղղություններ միմյանց աղանդ են անվանում. «Ավետարանչական ընկերության դասագրքում խոսվում է Եհովայի վկաների ու մորմոնների մասին իբրեւ աղանդ»:

«Մորմոնների մոտ անգամ  բազմակնությունն է թույլատրված»,-հավելում է Ամարյանը:

Ասուլիսի ժամանակ  Ալեքսանդր Ամարյանն անդրադարձավ նաեւ Քեսաբի դեպքերին, ասաց, որ դա միտումնավոր է սանձազերծվել Եվրոպական եւ Արեւմտյան կառույցների կողմից՝ ստվերելու  ուկրաինական դեպքերը,  եւ շեղելու համար ԶԼՄ-ների ուշադրությունից ԱՄՆ- Ռուսաստան հակամարտությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930