Քիչ առաջ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն է հրավիրվել անչափահաս Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին: Նրան անակնկալ են մատուցել, հայտնելով, որ մեղադրանք են առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ), այն նույն հոդվածով, որը 2 օր առաջադրվել է նրա հորը՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ից կալանավորված Շանթ Հարությունյանին:
Aravot.am-ի տեղեկություններով, Շահեն Հարությունյանը պաշտպան չունի եւ վարույթ իրականացնող մարմինը դիմել հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան տրամադրելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ