Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ. Ուկրաինայի հե՞տ, թե՞ առանց

Ապրիլ 02,2014 12:03

«Ուկրաինայի քաղաքական ներկայացուցիչներն այդ հայտարարությունը «տաք գլխով» արեցին: Ուկրաինան այդքան հեշտ դուրս չի գա այդ հարթակից, ոչ միայն այն պատճառով, որ ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկն է, այլ այն հաջող հարթակ է ՌԴ-ի եւ ԱՊՀ տարածքում համագործակցության համար»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ կարծիք հայտնեց ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: Տեսակամուրջի մասնակիցների քննարկման թեման էր`«ԱՊՀ-ի ապագան. Ուկրաինա՞յի հետ, թե՞ առանց Ուկրաինայի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալու է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Մարտի 19-ին Ուկրաինան վայր է դրել ԱՊՀ-ում այս տարի նախագահողի իր լիազորությունները`համապատասխան նոտա հղելով ԱՊՀ գործադիր կոմիտեին: Մինչ 2014-ի ավարտը ԱՊՀ նախագահությունն, ըստ սահմանված ընթացակարգի, ստանձնել են համանախագահողներ Բելառուսը եւ Ղազախստանը:

Վլադիմիր Ջաբարովը վստահ է`Ուկրաինան կարող է սառեցնել իր նախագահությունը, ընդհանրապես ԱՊՀ-ում գործունեությունը, բայց չի գնա այն լքելու քայլին:

Մինչդեռ, ՌԴ էկոնոմիկայի բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուզդալցեւը համոզված է`Ուկրաինան կլքի ԱՊՀ-ն, քանի որ այդ երկիրը լքում է տարածաշրջանը`մտնելով եվրոպական ընտանիք, ինչն առավել կարեւոր է իր համար: Դա լուրջ եւ ծանր գործընթաց է լինելու, բայց բանախոսը համոզված է, որ Ուկրաինան կհաղթահարի այդ փորձությունը:

Այս տեսակետին համակարծիք է Կիեւի «Փորձագիտական խորհուրդ» վերլուծական կենտրոնի տնօրեն, «Ռեֆորմատորական ակումբի» նախագահ Իսկանդեր Խիսամովը: «Ուկրաինան հավանաբար դուրս կգա ԱՊՀ-ից, քանի որ ԱՊՀ-ն այստեղ ընկալվում է իբրեւ  ՌԴ-ի հետ հարաբերություն, որն այստեղ ուղղակի ընդունվում է օկուպացիա եւ պատերազմ»:

Փորձագետը համամիտ է, որ տնտեսական հետեւանքներն Ուկրաինայի համար բարդ կլինեն, բայց նկատում է, որ 1990-ականներից Ուկրաինայի տնտեսությունը նման վայրէջքներ ունեցել է, էլի կհաղթահարի: Ավելին, համոզված է, որ դրանք  կփոխլրացվեն եվրոպական տնտեսական համակարգին ինտեգրմամբ: «Տնտեսական վնասները հաշվարկված են, բայց  քաղաքական որոշում կա»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930